ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տնտեսագիտական համալսարանը և Կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

Տնտեսագիտական համալսարանը և Կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել
22.05.2015 | 13:07

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան: Նման որոշում է կայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում էր կայացրել ևս 8 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ` Երևանի պետական համալսարանին շնորհելով 6, Երևանի պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պելիտեխնիկական համալսարանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, Երևանի «Գլաձոր» համալսարանին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին և Երևանի պետական կոնսերվատորիային` 4 տարով հավատարմագրում, իսկ Հյուսիսային համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ